ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թբիլիսիում այսօր Ռուսաստանի գործողություններն անվանել է օկուպացիա և Մոսկվային կոչ է արել լիովին կատարել կրակի դադարեցման մասին 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագիրը, հայտնում է apsny.ge-ն:
«ԱՄՆ-ն վստահորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Ռուսաստանի օկուպացման և ռազմականացման արդյունքները՝ վրացական տարածքների օկուպացման տեսակետից, անընդունել են, և մենք Ռուսաստանին կրկին կոչ ենք անում կատարել կրակի դադարեցման մասին 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագիրը, ինչը նշանակում է զորքերի դուրս բերում մինչև հակամարտությունը եղած դիրքերը և ամեն տեսակի արգելքի հեռացում այդ տարածաշրջանում հումանիտար աջակցության, մարդասիրական օգնության համար»,- ասել է Քերին Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է վրացական և ամերիկյան կողմերի միջև այսօր ստորագրված հուշագրի կարևորությունը՝ ուղղված Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը:









































