Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Մարսելի քաղաքապետը աշնանը պաշտոնական այցով կայցելի Երևան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի և դրա շրջանակում քաղաքների միջև կնքված պայմանագրի թարմացմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կարևորելով համագործակցության ընդլայնումն ու այդ համատեքստում Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի բացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական։

«Այս տարիների ընթացքում մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Մարզահրապարակը, որը բացեցինք այսօր, մեր բարեկամության և համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն է: Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ փոխանցում Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրին Երևանի անդամակցությունն առաջարկելու և ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր մեր կողմից բացված մարզադաշտը կծառայի ոչ միայն դպրոցի աշակարտներին, այլև ամբողջ թաղամասի բնակչությանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Տարոն Մարգարյանին՝ Կոլետ Բաբուչյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն: Անդրադառնալով «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու շրջանակում «Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթ» միջոցառման անցկացմանը՝ տիկին Բաբուչյանը նաև նկատել է, որ այն եղել է բավականին հագեցած, ինչը հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների ևս մեկ վառ ապացույց է: Մարսելի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ <<Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք>> հռչակվելու շրջանակում Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

«Որպես արմատներով հայ՝ ինձ համար, պարոն քաղաքապետ, իսկապես մեծ հպարտություն է նաև արձանագրել, որ Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երևան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վստահ եմ, որ այս հանգամանքը Մարսելի և Երևանի միջև հաստատված առանձնահատուկ բարեկամության ամենախոսուն ապացույցն է»,- նշել է Կոլետ Բաբուչյանն ու ընդգծել նաև, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ևս պատրատակամ է աջակցելու համատեղ ծրագրերի ակտիվացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին Մարսելի քաղաքապետին է փոխանցել ջերմագին ողջույններն ու վստահեցրել, որ Երևանում սիրով սպասում են պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցին, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական կապերն էլ ավելի ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում