Ստամբուլի դատախազությունը օդանավակայանի ահաբեկչության մասնակցության մեջ մեղադրել է այդ գործով ևս 17 ձերբակալվածներին, այդ թվում Ռուսաստանի 11 և Թուրքիայի 6 քաղաքացու, երեքշաբթի հայտնել է DHA գործակալությունը:
Երեքշաբթի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչության մեջ կասկածվում են Ռուսաստանի քաղաքացիներ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիներ, իսկ հարձակումը կազմակերպել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:







































