ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն Մեծ Բրիտանիայում ցույց տվեց, որ չափազանց շատ մարդիկ դժգոհ են ԵՄ-ում իրավիճակից և իշխանություններից ավելին են սպասում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Եվրախորհրդարանի նիստում:
«Դեռ չափազանց վաղ է ամփոփել հետագա հետևանքների արդյունքները: Բայց պարզ է, որ չափազանց շատ մարդիկ Եվրոպայում ուրախ չեն իրարի դրությունից և մեզանից ավելին են սպասում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Brexit-ը:










































