Մարդկայն օրգանիզմի բջիջներում հայտնաբերվել է սպիտակուց, որը ազատ ռադիկալների դեմ հանդես է գալիս որպես հզոր պաշտպան: Ինչպես հայտարարել են ամերիկացի գիտնականները` այդ մեխանիզմն ակտիվանում է ազատ ռադիկալների քանակի ավելացման դեպքում, հայտնում է rosbalt.ru-ն:
Գենում մուտացիաները` կապված պաշտպանիչ սպիտակուցի հետ, հրահրում են հազվագյուտ նեյրոդեգեներատիվ խանգարում: Ըստ գիտնականների՝ լիզոսոմները կազմում են բջիջների մշակման կենտրոնը և հարկավոր են վնասված կամ մահացող տարրերից բջիջների մաքրման համար:
Երբ լիզոսոմները գրանցում են ազատ ռադիկալների ավելցուկ, իրենց թաղանթում ակտիվացնում են կալցիումային ուղին: Դա հանգեցնում է ավելի ուժեղ լիզոսոմների արտադրության: Դրանք անցնում են բարձրացված ակտիվության ռեժիմի և բջիջները մաքրում են վնասված մասերից:







































