Լոնդոնի Հեմփթոն-քորթ արվարձանի Ծաղկային շոուում (Hampton Court Flower Show) հայտնվել է այգի` նվիրված փախստականների ծանր կյանքին: Այգու ստեղծման համար միջոցներ է տրամադրել փախստականների գծով ՄԱԿ-ի գործակալությունը: Ծաղկային շոուն տեղի կունենա հուլիսի 5-ից 10-ը ներառյալ, հայտնում է RIA Novosti-ն:
«Սահմանային վերահսկողություն» այգին հարցականի տակ է դնում սահմանների փակման մարդկայնությունը նրանց համար, որը փախչում է, որպեսզի փրկի իր կյանքը: Այգու կենտրոնում ծաղկող բերրի մարգագետին է, շրջապատված փոսով: Արտաքին կողմով մարգագետինը շրջապատված է փշալարով` կոչված ցուցադրելու, թե ինչ դժվար է ստանալ մուտքի պաշտոնական թույլտվություն: Փշալարի վրա կարելի է տեսնել առարկաներ` հավաքված փախստականների գծով գործակալությունների կողմից հունական կղզիներում. փրկարար ժիլետներ, ուսապարկեր, կորած խաղալիքներ և անձնական իրեր, որոնք վկայում են ծանր ճանապարհորդության և անորոշ կյանքի մասին: Գլաքարերի մեջ հազվագյուտ բույսերը փորձում են կենդանի մնալ, հասնել ապաստարանի, ենթարկվելով սովից և ծարավից մահանալու վտանգին»,- ասված է անսովոր այգուն նվիրված մամլո հաղորդագրության մեջ:
Այգու ստեղծմանը մասնակցել են Լոնդոնի հարավ-արևմուտքում ապրող երիտասարդ փախստականներ:







































