Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ բրիտանական մամուլն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որ Թուրքիայում գտնվող սիրիացի քաղաքացիները կարող են ստանալ Թուրքիայի քաղաքացիություն։
Times թերթն այդ լուրն վերնագրել է. «Էրդողանը քվեներ ստանալու համար քաղաքացիություն է առաջարկում 2.7 միլիոն սիրիացիներին»։ Թերթը նշում է, որ վերջին 18 ամսում բարդացել է Թուրքիայում ապրող սիրիացիների կյանքը։
Ընդգծվում է, որ սիրիացի փախստականների մեծ մասը չունի ճամփորդելու թույլտվություն, դժվարանում է աշխատանքային վիզա ստանալու հարցում, Թուրքիայում առնվազն 400.000 սիրիացի երեխա չի գնում դպրոց։
The Daily Telegraph թերթն էլ գրել է. «Թուրքիան սիրիացիներին քաղաքացիություն առաջարկելը սպառնալիքի տակ է դնում ԵՄ-ի համաձայնագիրը»։









































