«Մուսուլման եղբայրներ» կրոնա-քաղաքական շարժման ներկայացուցիչները, որի թևի տակ է գտնվում Եգիպտոսում իշխող «Ազատություն և արդարության» կուսակցությունը, հայտարարել է այն մասին, որ լուրջ չի ընդունում բանակի ներկայացրած վերջնագիրը: Այդ մասին հայտարարել է Reuters գործակալությունը:
Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք սահմանադրական լուծում կգտնեն առանց բանակի օգնության: Նրանք նաև նշել են, որ զինվորականների իշխելու դարաշրջանն ավարտվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտական բանակը կառավարությանը 48 ժամ է տվել ժողովրդական վերջնագրի իրականացման համար:







































