Վաղը՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը, վաղը ոչ աշխատանքային օր է: Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ այսօր աշխատողները սովարականից մեկ ժամ շուտ կարող են դուրս գալ աշխատավայրից:









































