Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրել Ռուսաստանին՝ ասել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան օգտագործման համար տրամադրել է բոլոր երկրներին, ովքեր ակտիվորեն պայքար են մղում ԴԱԻՇ-ի դեմ։
Չավուշօղլուն նշել է, որ ԴԱԻՇ-ը բոլորի թշնամին է և պետք է միասին պայքար մղել նրա դեմ։







































