Շոտլանդիայի բնակիչները, ովքեր ապրում են հայտնի Լոխ-Նես լճից ոչ հեռու, վաղ առավոտյան լճի ափին տարօրինակ բան են գտել, հայտնում է planetanovosti.com-ը:
Այնտեղ գտնվել են հոշոտված տարօրինակ կենդանու մնացորդներ` կմախքը և փորոտիքը: Այն ունեցել է երկար վիզ և այնպիսի կառուցվածք, որն համապատասխանում է լեգենդար Նեսիի նկարագրությանը:
Կմախքը համեմատաբար թարմ է եղել, ինչը ենթադրել է տալիս, որ լճում կարող է հայտնված լինել գիշատիչ, որն էլ կերել է Նեսիին:
Այդ վայրը այժմ փակվել է հետաքրքրասերների համար, և սպասվում է, որ կենդանու մնացորդների հետազոտությամբ կզբաղվեն գիտնականները:










































