ՀՀ Սփյուռքի նախարարության ամառային ծրագրերով Սոչիի ծովափնյա հանգստավայրեր մեկնած և Վերին Լարսի փակվելու պատճառով այնտեղ մնացած երեխաները հուլիսի 8-ին օդանավով կվերադառնան Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
ՀՀ հյուպատոսարանի աջակցությամբ հայաստանցիների մեկ խումբ՝ բաղկացած 15 երեխայից և մեկ ուղեկցողից, հուլիսի 8-ին Սոչիի օդանավակայանից կտեղափոխվեն Հայաստան:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ից փակ է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Մոտ 250 հայ 6 օր մնացել էր Վերին Լարսում: Միայն հունիսի 30-ից նրանց սկսեցին տեղափոխել կամ Հայաստան, կամ Ռուսաստան` հաշվի առնելով, թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են նրանք:
Ըստ նախնական տվյալների, Վերին Լարսի անցակետը փակ կմնա մինչև հուլիսի 10-ը:









































