Friday, 03 07 2026
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը

Սերժ Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի արտգործնախարարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացմանը և տարբեր ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:

Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել երկկողմ շփումներն ու փոխգործակցությունը, ընդգծելով, որ բարեկամ Հայաստանի և Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, երկու երկրները արդյունավետորեն համագործակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում և միջազգային տարբեր հարթակներում:

Տաջիկստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ Նախագահին փոխանցել Նախագահ Էմամոլի Ռահմոնի ջերմ ողջույնները, բարեմաղթանքներն ու երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը:

Նախարար Ասլովը ևս գոհունակությամբ է խոսել տարբեր կազմակերպությունների շրջանակներում հայ-տաջիկական սերտ համագործակցության մասին, ընդգծելով, որ միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերում երկու երկրների դիրքորոշումները հաճախ շատ մոտ են: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար նախարարը մեծ դեր է վերապահել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին, որի աշխատանքը, նրա համոզմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ Նախագահը Տաջիկստանի արտգործնախարարին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում