Google ընկերությունը մտադիր է սկսել օգտատերերին ներկայացնել երկրաշարժերի, ինչպես նաև դրանց հետ կապված վտանգների մասին օպերատիվ տեղեկատվություն: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում տեղադրված հաղորդագրությունում:
Google-ը մասնավորապես տվյալներ կտրամադրի այն մասին, թե որտեղ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնը, նրա հզորությունը, ընդգրկած շրջանները, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչ անել տարերային աղետի ժամանակ: Բացի այդ, ծառայությունը թույլ կտա իմանալու երկրաշարժի կրկնման հավանականության և ժամանակի մասին: Google-ը կգրանցի միայն 2.5 բալից ավել երկրաշարժերը:










































