Թունիսից ռազմական բժիշկը, որը Ստամբուլ էր ժամանել ԴԱԻՇ-ի շարքերն անցած իր միակ որդուն տուն վերադարձնելու համար, զոհվել է Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակման ժամանակ՝ գրում է bbc.com-ը:
Զոհվածի բարեկամների խոսքով՝ նրան հրաշքով հաջողվել է օգնել որդուն փախչել ջիհադիստներից:
Արդյունքում 25-ամյա Անվար Բայուդը հատել է Սիրիայի հետ սահմանը և հայտնվել թուրք զինվորականների ձեռքում, որոնց հետ հանդիպելու համար էլ հայրը Ստամբուլ էր ժամանել: Հանդիպումն այդպես էլ չի կայացել:









































