ԵՄ խորհուրդը պաշտոնապես 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչ 2017 թվականի հունվարի 31-ը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Ռուսաստանի հանդեպ սահմանափակող միջոցառումների գործողության ժամկետի երկարացումն անհրաժեշտ է՝ նշելով, որ երկարացման ճանապարհին խոչընդոտներ չկան, և որ դրանք կապված են Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ։








































