Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանըմ, երեկ՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:
Քրեական գործը քննում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Սույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև «Վանոի Արտակ» մականունով Արտակ Գալստյանը:







































