Առնվազն 45 մարդ է զոհվել Պակիստանում՝ մի շարք պայթյունների հետևանքով:
Նրանցից առնվազն 28-ը զոհվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքում, որտեղ մահապարտը հարձակվել է շիաների մզկիթի վրա՝ հաղորդում է BBC-ն:
Փեշավար քաղաքում պայթել է ականապատ ավտոմեքենան: Հարձակվողների թիրախը ռազմական ավտոշարասյունն էր, սակայն արդյունքում զոհվել է 17 խաղաղ քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ:
Այս հարձակումները տեղի են ունեցել այն օրը, երբ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը խոստացել է հաշվեհարդար տեսնել նրանց հետ, որոնց անվանել է «ահաբեկչության ուժգնացող սպառնալիք»:






































