Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին, որը Վրաստանի մայրաքաղաքում անցկացվում է հուլիսի 1-5-ը:
Շտայնմայերի հետ հանդիպել է նրա վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեն: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Շտայնմայերը հայտարարել է. «Գերմանիան ու ԵՄ-ն առավելագույնն են անում, որ վիզային ռեժիմի ազատականացումը (Վրաստանի համար) դառնա իրականություն: Դա կախված է որոշակի ձևականություններից:
Տարվում են խորհրդակցություններ, հանձնաժողովների լսումներ: Այդ գործընթացը, ենթադրաբար, մինչև հուլիսի վերջ կավարտվի ամբողջությամբ, և սեպտեմբերին մենք ըստ ամենայնի կհանգենք վերջնական արդյունքի»,- ասել է նա:







































