Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակում իրականացրած անձինք ներկայացրել են ԴԱԻՇ-ի ամենավտանգավոր բրիգադներից մեկը՝ ուզբեկական բրիգադը: Այս մասին ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԱԻՇ-ի հարցերով փորձագետ, «ԴԱԻՇ. Ահաբեկչական բանակի ներսում» գրքի հեղինակ Միքայել Վայսը:
Նրա խոսքերով՝ երեք մահապարտ ահաբեկիչները եղել են Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի քաղաքացիներ, նրանք Ռաքքայից Թուրքիա են եկել մեկ ամիս առաջ: Վայսը հայտարարել է, որ ահաբեկչությունը եղել է լավ ծրագրված:









































