Պանամայի ջրանցքը վերահսկող Պանամայի պետական գործակալությունը ռեկորդային՝ 829 հազար դոլար է ստացել MOL Benefactor բեռնակիր նավի անցման համար: TVN-ի հաղորդմամբ՝ 337 մ երկարությամբ և 48 մ լայնությամբ նավը ջրանցքով կանցնի հյուսիսային ուղղությամբ:
Բեռնակիր նավերից գումարի ստացումը հաշվարկվում է՝ ելնելով դրանց տարողությունից, այլ նավերի դեպքում՝ ջրատարողությունից:








































