Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը ողջունում է երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի կատարած քայլերը:
Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին. «Իրանը հուսով է, որ երկու երկրների հարաբերությունների վերականգնումը կարող է ապահովել ռուս և թուրք, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների շահերը և հանգեցնել տարածաշրջանում համագործակցության, կայունության ու անդորրի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը»:








































