Այսօր ժամը 13.50-ի սահմաններում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 3-րդ անգամ վայրէջք է կատարել Վլադիկավկազից ժամանող ՌԴ ԱԻՆ օդանավը, որը հայրենիք է հասցրել Վերին Լարսի փակ անցակետի պատճառով Հայաստան գալու հնարավորությունից զրկված ՀՀ ևս 45 քաղաքացու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր. որ հունիսի 30-ին առավոտյան ժամը 07.55-ին 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստան տեղափոխելով 48 մարդու:
ՀՀ ԱԻՆ բժշկական եւ հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում եւ համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:









































