Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Փարիզում: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմը առաջարկել է անցկացնել նախագահների նմանատիպ հանդիպում»,- ասել է Մամեդյարովը:
Նա, սակայն, չի հայտնել հնարավոր հանդիպման ժամկետը:







































