Ռուսաստանը հակված է համագործակության ինչպես Մեծ Բրիտանիայի հետ, որը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, այնպես էլ ԵՄ-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ Մոսկվայում կձևավորեն իրենց դիրքորոշումը Brexit-ի հարցով այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան ստանա միջազգային-իրավական հիմք։
«Սակայն, անշուշտ, մենք հակված ենք համագործակցության ինչպես Լոնդոնի, այնպես էլ Բրյուսելի հետ»,- ասել է դիվանագետը «Ռոսիա-24» հեռուտաալիքի եթերում՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է երկու կողմերի հետ համագործակցության ցանկացած ընդունված ձևաչափերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի տնտեսության վրա Brexit-ի անխուսափելի ազդեցության մասին, ցանկացած դեպքում Մոսկվայում այն կփորձեն հասցնել նվազագույնի։







































