69-ամյա Վլադիսլավ Խանիժևսկին մոտ 30 տարի ապրել է ԱՄՆ-ում: Սակայն երբ Նյու Ջերսի նահանգի բնակիչը կոմայի մեջ է հայտնվել, արթնացել է իր պատմական հայրենիքում: Այս մասին հաղորդում է Daily News-ը:
Բանն այն է, որ Խանժևսկին դարձել է բժշկական հայրենադարձության զոհ, որն ԱՄՆ-ում ավելի ու ավելի տարածված է դառնում: Չապահովագրված ներգաղթյալներին աքսորում են հենց հիվանդանոցից, որպեսզի չվճարեն նրանց բժշկական ծախսերը պետության կամ հիվանդանոցի հաշվին:
Լեհաստանի գլխավոր հյուպատոս Եվա Յունժիկ Ժոմեցկան պնդում է, որ Խանիժևսկուն չարթերային չվերթով Լեհաստան են ուղարկել, երբ նա անգիտակից վիճակում է եղել։ Եվ, բնական է, նա չէր կարող համաձայնություն տակ վերադառնալ մի երկիր, որտեղից մեկնել է տարիներ առաջ:
Բժշկական հայրենադարձության դեմ պայքարող ակտիվիստներից մեկը նշել է, որ 6 տարվա ընթացքում 800 նման դեպք է արձանագրվել, երբ հաճախորդներին հենց հիվանդանոցից առանց նրա համաձայնության արտաքսել են առնվազն 15 երկիր:
ԱՄՆ-ում շարունակվում են բժշկական հայրենադարձության օրինականության և բարոյականության վերաբերյալ քննարկումները: