Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հետաքրքրվում է «Միլան»-ի հարձակվող Կարլոս Բակկայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը։
Իսպանական ակումբը «ռոսսոներիներ»-ին առաջարկել է 30 մլն եվրո։ Հարձակվողը մոտ է Մադրիդ տեղափոխությանը։ Նրան ձեռնտու են նաև «Ատլետիկո»-ի առաջարկած ֆինանսական պայմանները։
Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Բակկան մասնակցել է 38 հանդիպման, խփել 18 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցման հեղինակ։








































