Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջարկել է Անկարայի կողմից հնարավոր փոխհատուցման մասին հարցում հենվել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների շփման արդյունքների վրա, որոնք հայտնի կդառնան նրանց հեռախոսազրույցներից հետո:
«Շատ հայտարարություններ են արվել: Այստեղ ես ամեն դեպքում հրավիրում եմ կենտրոնանալ բացառապես երկու երկրների ղեկավարների շփման արդյունքների վրա»,- ասել է նա:
Պեսկովն այդպես է մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությունը, որ Թուրքիան փոխհատուցում չի վճարելու:
Պեսկովն ընդգծել է, որ տեղյակ չէ, թե արդյոք Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվելո՞ւ է ռուսական պատժամիջոցների վերացման հարցը, թե՞ ոչ:
Պեսկովը նաև դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը՝ ընդգծելով, որ այն ուղղված է եղել խաղաղ քաղաքի դեմ, և որ ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել համատեղ ուժերով:







































