Երկուշաբթի Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը և ոստիկանությունը սկսում են օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում` «Զասլոն-1», որն ուղղված է Մոսկվայում անօրինական ներգաղթյալների և արտասահմանցիների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարին, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը:
Մոսկվայի դաշնային միգրացիոն ծառայության վարչության ներկայացուցիչ Սերգեյ Աքսենովի խոսքերով` միջոցառումը կտևի ոչ թե մեկ-երկու, այլ բավականին երկար` մինչև մի քանի շաբաթ:
Գործողության շրջանակներում ներկայացվել է հեռախոսահամար, որով կարող են զանգահարել քաղաքացիները և հայտնել անօրինական ներգաղթյալների գտնվելու վայրը, ինչպես նաև նրանց կողմից կատարված հանցագործությունների և իրավախախտումների մասին:









































