YouTube-ի TechRax ալիքում ցուցադրել են լողավազան՝ լցված կոկա-կոլայով։ Ինչպես երևում է տեսանյութին կից նկարագրությունում՝ նկարահանումների համար բլոգերներից պահանջվել է մոտ 5.6 հազար լիտր ըմպելիք։ Հունիսի 24-ին հրապարակված հոլովակը 3 օրում արժանացել է ավելի քան 8 մլն դիտման։
Ապացուցելու համար, որ ավազանը լցված է հենց կոլայով, այնտեղ նետել են Mentos կոնֆետներ։ Այնուհետև բլոգերներից մեկը լողավազանն է ցատկել։ Մինչ նա լողում էր, նկարահանման մյուս մասնակիցները անօդաչու են գործարկել և այն ընկղմել հեղուկի մեջ։ Այնուհետև նրանք հանել են անօդաչուն լողավազանից, սակայն այն շարքից դուրս է եկել։







































