Friday, 03 07 2026
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Արցախի հարցում կատարված վտանգը

Հայաստանում հաճախ է լսվում արտահայտությունը, թե Արցախի հարցում Հայաստանի դիրքերի ուժեղացման, Հայաստանի կշռի բարձրացման համար պետք է ներքին ժողովրդավարության աճ, պետք է տնտեսական զարգացում, պետք են պետական և հասարակական կյանքի բոլորովին այլ որակներ, հանրային համակեցության կազմակերպման բոլորովին այլ սկզբունքներ ու արժեքներ: Իհարկե, դժվար է վիճարկել այդ պնդումը:

Ընդ որում՝ ժողովրդավարությունը, ազատական տնտեսությունը, քաղաքացիական իրավունքի և ազատության գերակայությունը, այդ ամենը երաշխավորող անկախ դատական համակարգի գոյությունը Հայաստանի համար անհրաժեշտ են անկախ Արցախի խնդրից: Դրանք ժամանակակից աշխարհում պետական զարգացման կարևոր գործիքներ են, առանց որի դժվար է լինել համաշխարհային ասպարեզում կենսունակ ու մրցունակ, միաժամանակ գործընկերային ու իրական, հուսալի դաշնակցային հարաբերություն հաստատել տարբեր սուբյեկտների հետ, ինչը ևս պետք է լինի պետական գործառույթի առանցքային նպատակներից մեկը:

Սակայն, երբ մենք խոսում ենք Արցախի հարցում Հայաստանի դիրքերն ամրացնելու մասին և որպես դրա ռեսուրս դիտարկում ենք վերը թվարկված հատկանիշները՝ դրանք համարելով անհրաժեշտ, դրանք դիտարկելով որպես նավթագազային Ադրբեջանի համեմատ մեր մրցակցային առավելություն, արդյո՞ք պատկերացում ունենք, թե Արցախի հարցում հատկապես ի՞նչ ելքի համար ենք մենք ուժեղացնում մեր դիրքերը: Արդյո՞ք գիտենք, թե ինչ ենք ուզում, ինչ ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք պատկերացնում Արցախի հարցի լուծումը կամ թեկուզ գործընթացը, դրա տրամաբանությունը:

Ի վերջո, մեր դիրքերն ուժեղացնելը անհրաժեշտ, բայց ոչ լիարժեք նպատակ է, որովհետև պետք է հասկանալ, թե ինչի՞ համար ենք ուժեղացնում այդ դիրքերը, ուժեղացնում ենք, որ ի՞նչ անենք: Ուժեղացնում ենք, որ գնանք Ադրբեջանի հետ բանակցենք տարածք կարգավիճակի դիմաց բանաձևո՞վ, այսինքն՝ ուժեղացնենք մեր դիրքերը, զարգացնենք մեր ներքին կյանքը, որ այդ բանաձևով ավելի ամուր դիրքերի՞ց բանակցենք և ենթադրենք մի քանի շրջանի փոխարեն քննարկենք մե՞կ շրջանի, կամ մի քանի հեկտարի՞ հարց: Թե՞ ուժեղացնենք մեր դիրքերը, որպեսզի փոխենք բանակցային բովանդակությունը, և վերջապես կարողանանք տեր կանգնել Արցախի առաջին պատերազմում հազարավոր կյանքերի գնով ձեռք բերածին և այն չդարձնենք քաղաքական առևտրի առարկա՝ այդ բառի որևէ իմաստով:

Ի վերջո, սեփական ձեռքբերումը, այն էլ՝ սեփական որդիների, հայրերի, եղբայրների կյանքի գնով ունեցած ձեռքբերումը քաղաքական քննարկումների սեղանին դնելը չի կարող լինել ուժի նշան, ինչքան էլ որ ներքին կյանքը ամրացնենք արդիական որակներով: Եվ այստեղ խնդիրն այն չէ, որ դրանք չպետք է լինեն: Կրկնենք՝ արդիականացումը մեզ անհրաժեշտ է անկախ Արցախի հարցից, եթե այն չլիներ, միևնույն է՝ արդիականացումը անհրաժեշտ էր լինելու ոչ պակաս, քան այժմ: Այստեղ խնդիրն այն է, որ մեր արդիականացման համար խնդրահարույց է հենց այն, որ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում Արցախի հարցում, մենք չունենք պատկերացում, չունենք հստակ նշաձող, որի շուրջ եկել ենք համազգային կամ հանրային կոնսենսուսի:

Այն մոտեցումները, թե որևէ հայ չի կարող կողմ լինել ազատագրված տարածք հանձնելուն, դրանք ռոմանտիկայի ոլորտից են, քանի դեռ չեն վերածվել հստակ և տրամաբանված քաղաքական կոնցեպտների, որոնց կրողը կլինեն իշխանությունը, քաղաքական ուժերը, և որոնց պատվիրատուն կլինի հանրային կարծիքը: Արցախի հարցում մենք չունենք հանրային կարծիք, մենք անցնող երկու տասնամյակի ընթացքում այս հարցում հանրային կարծիք չենք ձևավորել, որովհետև էլիտաներին, որոնք իշխել են, դա ձեռնտու չի եղել: Հանրային կարծիքը ենթադրում է որոշակի պատասխանատվություն, իսկ դա նշանակում է որոշակի ազատության սահմանափակում «էլիտաների» համար:

Հայաստանի «էլիտաները» չեն ցանկացել հանրային հստակ և որակյալ, պետականությանն ու դրա խնդիրներին, երկարաժամկետ մարտահրավերներին և Արցախի առաջին արդյունքին համարժեք հանրային կարծիք ձևավորել, որպեսզի չսահմանափակեն իրենց գործողությունների ազատությունն ու չմտնեն ավելորդ պատասխանատվության տակ: Նույն հետքով անցել են և անցնում են նաև քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներ:

Այդ պատճառով էլ, անգամ ազատագրված տարածքների պահպանության դիրքերից հանդես եկող ուժերի մեծ մասի մոտ բացակայում են քաղաքական կոնցեպտները և մոտեցումները զգալիորեն գտնվում են էմոցիոնալ, ռազմա-հայրենասիրական նշաձողերի վրա: Որովհետև չի կարող լինել Արցախի հարցում լոկ առանձին քաղաքական կենցեպտ, այն պետք է լինի հայկական պետականության կոնցեպտը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերությունների ամբողջ համալիրով, այն պետք է լինի հայկական պետականության հանգամանալից այցեքարտը, որն անկախության քառորդ դարում, ըստ էության, ձևակերպված չէ: Եվ ավելին՝ այդ այցեքարտի խնդիրը արհեստականորեն, լոկ «էլիտաների» մանր շահերից ելնելով դրվել է Արցախի խնդրի հետ շինծու հակադրության մեջ:

Հայկական պետականության, համաշխարհային կյանքում դրա քաղաքակրթական համարժեքության և դերակատարության խնդիրը չի ստանա խորքային լուծում՝ առանց այդ շինծու հակադրությունը հաղթահարելու և հայկական պետականության կոնցեպտի ամբողջական փաթեթի վերածելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում