Թուլուզի համանուն մարզադաշտում կայացավ Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակչի Հունգարիա – Բելգիա հանդիպումը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացիների հարձակվող Էդեն Ազարը: Այդ մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 0:4 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:






































