Իսպանական խանութներում արդեն հայտնվել է Gïk նոր տեսակի գինի՝ հայտնում է The Local-ը: Գինու սովորական տեսքից այն տարբերվում է անսովոր՝ ինդիգո գույնով: Գինու ստեղծողները հույս ունեն, որ իրենց արտադրանքը նոր հիթ կդառնա գինեգործության ոլորտում:
Նոր տեսակի գինու գլխավոր բնութագիրը նրա ստեղծողները համարում են «քաղցր և թարմ համը»: Այն պատրաստվում է իսպանական խաղողի տեսակներից: Այնուհետև խմիչքին տալիս են կապույտ երանգ՝ բնական գունանյութերի օգնությամբ:
Գինին կարելի է նաև պատվիրել համացանցով: Gïk-ի մեկ շիշն արժե շուրջ 10 եվրո:









































