Ամերիկացի երաժիշտ Փրինսի դեղին էլեկտրակիթառը Լոս Անջելեսի Heritage Auctions աճուրդում վաճառվել է 137.5 հազար դոլարով՝ հայտնում է BBC-ն:
Կիթառը, որով Փրինսը իր ելույթների ժամանակ նվագել է 1980-ականների վերջերին և 1990-ականներին, գնել է «Ինդիանապոլիս Քոլթս» ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը:
Հիշեցնենք, որ 57-ամյա Փրինսին իր ստուդիայում մահացած են գտել այս տարվա ապրիլի 21-ին:











































