Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահական գրասենյակի քաղաքական հարցերով տնօրեն Համիդ Աբութալեբին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը որակել է որպես պատմական հնարավորություն, որից պետք է օգտվի Իրանը։
Նա Brexit-ը որակել է որպես հզոր երկրաշարժ, որը ցնցել է Եվրոպան՝ ընդգծելով, որ եվրոպական երկրների բնակիչները վաղուց են կորցրել ԵՄ-ի հանդեպ վստահությունը և վաղուց է հասունացել փոփոխությունների ժամանակաշրջանը:
«ԵՄ-ի աստղերն ընկնում են։ Հարավային Եվրոպայի երկրներում տնտեսական փոփոխությունները, ահաբեկչությունն ու միգրացիոն ճգնաժամը ցույց տվեցին, որ միությունը շուտով կփլուզվի։ Սակայն ԵՄ-ից դուրս գալով սկսվել է դոմինոյի էֆեկտը»,- ասել է նա։









































