ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կից ֆինանսական կայունության վերահսկողության հարցերով խորհուրդը Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների առիթով անցկացրել է հեռուստակոնֆերանս: Քննարկումից հետո եզրակացություն է արվել, որ Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգը նորմալ է գործում՝ հայտնել է գերատեսչությունը: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Խորհրդի անդամները ներկայացրել են ֆինանսական շուկայի զարգացման վերաբերյալ թարմ տեղեկատվություն: Խորհուրդը նշել է, որ ԱՄՆ ֆինանսական համակարգը շարունակում է գործել նորմալ, և որ խորհուրդը կշարունակի հետևել ընթացիկ իրավիճակի զարգացմանը»,- իր հաղորդագրությունում նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:









































