YouTube վիդեոհոսթինգն ու Facebook սոցցանցը սկսել են կիրառել ծայրահեղական բովանդակությամբ տեսանյութերի արգելափակման ավտոմատ համակարգ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը՝ ավտոմատ համակարգը թույլ է տալիս արագ արգելափակել քարոզչական տեսանյութերը, որոնք ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից ներբեռնվում են համացանց։
Այդ տեխնոլոգիան ի սկզբանե մշակվել էր հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտի որոնման ու հեռացման համար։







































