Միջերկրական ծովում վթարված EgyptAir-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչներից տեղեկություններ ստանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սև արկղերը վերականգնման նպատակով կուղարկվեն Ֆրանսիա։ Վերականգնումից և աղային նստվածքների հեռացումից հետո դրանք կվերադարձվեն Կահիրե՝ տվյալների ուսումնասիրության համար։
Հիշեցնենք՝ Փարիզից Կահիրե թռչող A320-ը ռադարների էկրաններից անհետացել էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում մայիսի 19-ին։ Ինքնաթիռում եղել էր 66 մարդ։
Վթարի պատճառը պարզված չէ, սակայն պատճառներից մեկը համարվում է օդանավի սրահում պայթյունը։







































