Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը կարծում է, որ քվեարկելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին՝ բրիտանացիները վերադարձրին վերահսկողությունն իրենց երկրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թրամփը «ֆանտաստիկ» է անվանել հանրաքվեի արդյունքները։
«Կարծում եմ՝ դա հիասքանչ կլինի։ Կարծում եմ, որ դա ֆանտաստիկ բան է»,- լրագրողներին հայտնել է քաղաքական գործիչը, որը ներկայում գտնվում է Շոտլանդիայում։







































