Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Կրետեում Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսի նախագահությամբ անցկացված եկեղեցական ժողովում դեռ չեն քննարկվել Թուրքիայի այն փորձերը, որոնք ուղղված են Ստամբուլում քրիստոնեական մեծագույն հուշարձան Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելուն:
Այդ մասին գործակալությանը հայտնել է Պոլսո Հունաց պատրիարքի ներկայացուցիչը: Նրա խոսքերով` պատրիարքը մշտապես պաշտպանում է Թուրքիայի սրբավայրերը, քրիստոնյաների դիրքերը:
Նա հավելել է, որ Սուրբ Սոֆիայի հարցը դեռ չի քննարկվել, և որ դեռ մնացել են քննարկման համար բազմաթիվ հարցեր` ընդգծելով, որ իրենք քննարկում են փաստաթղթերը:







































