Թուրքիայի դատարանը Անատոլիայում երկրի քաղաքացուն դատապարտել է մեկ տարի պայմանական պատժաժամկետի նախագահ Ռեջեփ Էրդողանին «Մատանիների տիրակալի» կերպար Գոլումի հետ համեմատելու համար, հայտնում է Hurriyet պարբերականը:
Ռիֆաթ Չեթինը 2014 թվականին Facebook-ի իր էջում տեղադրել է Էրդողանի և Գոլումի մի շարք նկարներ կողք կողքի՝ դեմքի նույն արտահայտությամբ: Թուրքիայի օրենքների համաձայն՝ նախագահին վիրավորելու համար նախատեսվում է մինչև 4 տարվա ազատազրկում:
Չեթինն ինքը հայտարարել է, որ մտադիր է դիմել վերաքննիչ դատարան, քանի որ իր կողմից այդ գործողությունը կատարելու պահին Էրդողանը չի եղել նախագահ, այլ եղել է վարչապետ:










































