Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մաթս Հյումմելսը խոսել է Եվրոպայի առաջնության ընթացքում գերմանացիների ելույթների մասին:
«Մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ ուզում էինք: Ճիշտ է, Գերմանիայի հավաքականին չի հաջողվել շատ գոլեր խփել, սակայն մենք նաև գնդակ չենք ընդունել մեր դարպասը:
Մեր թիմի պաշտպանները շատ լավ են հանդես գալիս «Եվրո 2016»-ում», – ասել է Հյումմելսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգն, ով ապաքինվում էր վնասվածքից, կարող է մասնակցել 1/8 եզրափակչի Սլովակիայի հետ հանդիպմանը:







































