Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին այս անգամ, պատմել է, թե վերջին տարիներին Սուրիկ Խաչատրյանը ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել:
Նրա պատմելով, Գորիսի «Հայկոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը, երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ խաչատրյանը` ձևակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան և Տրդատ» ընկերության անունով: Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը:
Ս. Հարությունյանի խոսքերով, այդ շինության ներսում երկու հանդիսությունների սրահ է գործում.« Չկա Գորիսի որևէ պաշտոնյա կամ աշխատավարձ ստացող քաղաքացի, որ իրեն թույլ տա այլ վայրում միջոցառում անցկացնել: Այդ շինության համար ոչինչ չի վճարում պետությանը` ոչ կոմունալ ծախսերը, ոչ հարկեր, անգամ աշխատողները ձևակերպված չեն: Այդ շենքի մեջ է գործում նաև «Տրդատ և Տիգրան» ընկերությունը, որը եվրոդռների և լուսամուտների արտադրությամբ է զբաղվում»:
Մանրամասները կարդացեք՝ aravot.am-ում:










































