Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ 2010 թվականին «Մավի Մարմարայի» միջադեպից հետո առաջին անգամ իսրայելցի պատգամավորը պաշտոնապես և հասարակությունից ոչ գաղտնի այցով կժամանի Թուրքիա:
Հաղորդվում է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարվող քայլերը մոտենում են իրենց ավարտին, ինչն էլ մեղմել է Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա լարված մթնոլորտը:
Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Սիոնիստական Միություն կուսակցության պատգամավոր Քսենիա Սվետլովան ուրբաթ կայցելի Ստամբուլի համալսարաններից մեկը: Նրա հետ բացահայտ հանդիպում կունենա Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մեսութ Օզջանը:







































