Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հանգել է հայտնի կետի:
Նրա խոսքերով` տվյալ թեմայի շուրջ բանակցություններն ընթանում են 3 տարի և Գազայի ժողովուրդը շունչ կքաշի գործընթացի ավարտին. «Մենք նպատակադրվել ենք ներդրում ունենալ Մերձավոր Արևելքի հարցի լուծման մեջ:
Այլևս որևէ արգելք չի մնում, որպեսզի Թուրքիան օգնություն հասցնի Գազայի ժողովրդին: Այնտեղ մեր կառուցած հիվանդանոցը կիսատ է մնացել: Այժմ դրանք թափ կառնեն: Էլեկտրակայան կառուցելու շուրջ բանակցությունները Գերմանիայի հետ ընթացքի մեջ են»:
Խոսելով ՀԱՄԱՍ-ի գործունեության մասին` Քալընը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Ստամբուլում գրասենյակ չունի, իսկ նրա առաջնորդ Հալիդ Մաշալը ժամանակ առ ժամանակ գալիս է Թուրքիա, և ճիշտ չի լինի նրա հետ հանդիպումների վայր փոխելը:







































