Dailypost-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցիչների հետ: Քննարկվելու է պորտուգալացու՝ «Յունայթեդ» հավանական տեղափոխության հարցը:
Նշվում է, որ «Արքայական ակումբ»-ը հարձակվողի տրանսֆերի դիմաց կպահանջի 80 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել «Յունայթեդ»-ից՝ 2009թ.: Այդ ժամանակ «Ռեալ»-ը ստիպված էր տրանսֆերային ռեկորդ սահմանել՝ վճարելով 80 մլն ֆունտ:






































