Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի գյուղապետ Սամվել Ասրյանի լիազորությունները, և կնշանակվի նոր ընտրություն: Գյուղապետի պաշտոնանկությունը տարածքային կառավարման նախարարությունը ձևակերպել է Սամվել Ասրյանի առողջական վիճակի վատթարացման և երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ:
Սակայն «Հրապարակ»-ը գրում է, որ գյուղում այլ բան են խոսում: Օրինակ, վերջերս շրջանառվում էր մի տեղեկություն, որ վերջինս անհետացել է գյուղից, աշխատանքներն անտեր թողել, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը: Ըստ շրջանառվող լուրերի, նրա անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ է դրել:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































