Ֆրանցիսկոս պապը հատուկ հանձնաժողով է ձևավորել՝ Վատիկանի բանկի գործունեությունը հետաքննելու համար՝ այդ հաստատության շուրջ ծավալված սկանդալից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հանձնաժողովի կազմում կլինեն 4 պրելատներ և Հարվարդի համալսարանի մեկ պրոֆեսոր: Նրա գլխավոր նպատակը կդառնա բանկային գործողությունների «ներդաշնակությունը» ստուգելը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Վատիկանի բանկի նախկին տնօրեն Էտորե Գոտի Թեդեսկին հեռացվել էր պաշտոնից «պարտականություններն անպատշաճ կատարելու համար»:
Դեռևս 2010-ին ոստիկանությունը հետաքննություն էր սկսել Թեդեսկիի նկատմամբ՝ կասկածելով նրան փողեր լվանալու մեջ:





































