Չափից ավել կարմիր մսի օգտագործումը կարող է զգալիորեն մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, հաղորդում են բրիտանացի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ կարմիր մսի չափից ավել օգտագործումը 50 % դեպքերում բերել է շաքարախտի հետագա զարգացման՝ վերջին չորս տարվա ընթացքում:
Բացի այդ, կարմիր մսի օգտագործման նվազեցումը բերել է այդ հիվանդությունների առաջացման hավանականության 14 %-ով նվազելուն: Ըստ փորձագետների խոսքերի՝ շաքարախտի առաջացման մեծ հավանականությունը կարող է կապված լինել հագեցած ճարպերի հետ, որոնք պարունակվում են կարմիր մսի մեջ: Դրա հետ մեկտեղ, միսը մեծ դեր ունի մարդու ճաշացանկում, և մարդը միշտ պետք է բավարար քանակությամբ բարձր որակի սպիտակուցով ու ճարպերի քիչ պարունակությամբ սնունդ օգտագործի: Այդ պատճառով, դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական ուտել 70 գ անյուղ միս, իսկ շաբաթական դրա չափը պետք է չանցնի 500 գրամը:









































