Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

«Ուղերձ ազգային օրվա կապակցությամբ». նոր քայլ ռուս-թուրքական հարաբերություններում. Hurriyet, Թուրքիա

Ազգային օրվա կապակցությամբ սովորաբար երկրները շնորհավորական ուղերձ են հղում միմյանց: Դա դիվանագիտական հարաբերություններում ընդունված ժեստ է: Որպես կանոն, այդ ուղերձների բովանդակությունը արտացոլում է երկրների միջև հարաբերությունների ընթացիկ իրավիճակը:

Ազգային օրվա կապակցությամբ արված ուղերձը պատասխան է ենթադրում, ինչը նշանակում է, որ պատասխանող երկրի համար կարևոր է շնորհավորական ուղերձ հղած երկրի գործընկերությունը: Սովորաբար այդ պատասխանը լինում է գործընկեր երկրի Ազգային օրվա կապակցությամբ արված պատասխան շնորհավորական ուղերձը:

Թուրքիայի կողմից Ռուսաստանի Ազգային օրվա կապակցությամբ հունիսի 12-ին նախագահի և վարչապետի մակարդակով շնորհավորական ուղերձի հղումը ճիշտ քայլ էր: Նույնիսկ եթե այդ ուղերձը անպատասխան մնա, Թուրքիան չպետք է նեղանա Ռուսաստանից. պետք հասկանա, որ Ռուսաստանի վերքը դեռ չի սպիացել:

Անարդար կլինի պնդել, որ Ռուսաստանի կողմից հուսադրող ազդանշաններ չկան: Նախագահ Պուտինի խոսքն այն մասին, որ ինքը ողջունում է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է այսպես հասկանալ. «Այդ իրավիճակը շատ նման է մերին, և մեր հարաբերությունների բարելավումը նույնպես լավ կլինի»: Այսինքն, ինչ-որ իմաստով՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր»:

Մյուս կողմից էլ՝ Պուտինի հուսադրող և կառուցողական հայտարարությունը «Թուրքական հոսքի» վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը նախկինի պես լավատեսական մոտեցումների պրիզմայով է դիտարկում Թուրքիայի հետ հարաբերությունները:

Դատելով այդ ամենից՝ Ռուսաստանը պատրաստ է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Թուրքիան իր հերթին չպետք է ընկնի ընկճախտային տրամադրության մեջ՝ ասելով. «Մենք ինչ ասես չարեցինք, բայց պատասխան արձագանք չենք տեսնում»: Դիվանագիտությունը ոլորտ է, որին դիմում են ընկճախտից դուրս գալու համար, ոչ թե նրա մեջ հայտնվելու համար:

Ինչ դռներ ասես ունակ է բացելու այնպիսի միջոցը, ինչպիսին ուղերձն է: 2008թ., երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց, այն ժամանակ Թուրքիայի գործող նախագահը, հաղթահարելով նախապաշարմունքները, նրան շնորհավորական ուղերձ հղեց: Սարգսյանը ի պատասխան շնորհակալություն հայտնեց և Թուրքիա-Հայաստան խաղի առիթով Թուրքիայի նախագահին հրավիրեց Երևան, ինչին Թուրքիայի նախագահը դրական արձագանքեց:

Առաջընթաց կգրանցի՞ արդյոք դիվանագիտական այս ուղերձը Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում և կվերածվի՞ արդյոք այն «ֆուտբոլային դիվանագիտության», ինչպես Երևանի հետ հարաբերություններում, հայտնի չէ: Դրա համար Թուրքիան նախ պետք է իրավունք ձեռք բերի մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որ կկայանա 2018թ. Ռուսաստանում, սակայն թուրքական ֆուտբոլի տխուր վիճակից ելնելով՝ հարց է առաջանում՝ չկա՞ արդյոք այլ ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում